Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էսեկիել Լավեսին բաց կթողնի մոտ 10 օր: Այդ մասին ֆուտբոլիստը նշել է իր պաշտոնական կայքում:
«Ցավոք, ես վնասել եմ մկանս: Վնասվածքը լուրջ չէ, սակայն առաջիկա 10 օրերին չեմ կարողանա խաղադաշտ դուրս գալ»,- նշել է Լավեսին:
ՊՍԺ-ն իր առաջիկա հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 22-ին. ակումբը Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Բաստիա»-ին: Առաջնության 5 տուրերից հետո փարիզյան ակումբն իր ակտիվում ունի 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:









































