Բրիտանացի հանրահայտ երաժիշտ, Oasis խմբի նախկին անդամ Լիամ Գալահերը հեռացվել է տրիբունայից` Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման ժամանակ:
Հանրահայտ երգչի պահվածքը իսպանական «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտի պարեկային ծառայության աշխատակիցները վիրավորական են համարել: Այդ մասին են տեղեկացնում իսպանական լրատվամիջոցները:
Նշենք, որ Գալահեր եղբայրները ծնունդով Մանչեսթերից են և «քաղաքայիններ»-ի ամենաճանաչված երկրպագուներից: Երաժիշտները մշտապես այցելում են թիմի հանդիպումներին:



































