Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնա» – «Սպարտակ» հանդիպումը: Խաղի հենց մեկնարկին կատալոնական ակումբի պաշտպան Խերարդ Պիկեն ոտքի վնասվածք է ստանում: Իսպանիայի հավաքականի պաշտպանն այս վնասվածքն ստացավ մրցակցի դարպասին հարվածելիս: Թե ինչ լրջության է վնասվածքը, դեռ անհայտ է:
Հատկանշական է, որ կատալոնական ակումբի կազմում դեռևս չի ապաքինվել մյուս պաշտպանը՝ Կառլես Պույոլը, որն Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում այտոսկրի կոտրվածք էր ստացել:








































