Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին փոխնախագահ Ալոֆս Գոդալը քննադատության է արժանացրել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Գոդալը քննադատական խոսքեր է հնչեցրել է այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում իր թիմի՝ 3-րդ գոլը խփելուց հետո պորտուգալացին բուռն կերպով տոնել է հաջողությունը:
«Ցավոք, Մոուրինյոն խելագար է: Ես ի նկատի ունեմ այն, թե ինչպես է նա տոնում հակառակորդի դարպասը խփած գոլերը: Հավանաբար դա այն բանի հետևանքն է, որ նա շատ վատ է ֆուտբոլ խաղացել»,- հայտարարել է Գոդալը:









































