Րաֆֆի Հովհաննիսյանը հանրապետության 21-րդ տարեդարձի առթիվ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում հանդես է գալու «ուղենիշային» ելույթով, որն առնչվելու է 2013 թ. նախագահական ընտրություններին: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին «Ժառանգությունից»` չբացելով փակագծերը:
Թերթի տեղեկություններով, Րաֆֆին այդ օրն այնուամենայնիվ չի ասելու, թե ով է լինելու իրենց թեկնածուն, կամ ընդհանրապես, թեկնածու ունենալո՞ւ են, թե՞ ոչ: Նա գնահատական է հնչեցնելու իրավիճակի վերաբերյալ և ներկայացնելու է երկրի ղեկավարի իր տեսլականը: Հիշեցնենք, որ պատգամավորական մանդատը վայր դնելը «Ժառանգությունը» բացատրեց նախագահական ընտրությունների
նախապատրաստությամբ: