«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարեց, որ թիմի նորեկ Սամեդ Էշիլը թիմի հետ կմեկնի Շվեյցարիա և կարող է մասնակցել Եվրալիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի մեկնարկային խաղին՝ «Յանգ Բոյզ»-ի դեմ:
18-ամյա ֆուտբոլիստը 1 մլն ֆունտի դիմաց Լևերկուզենի «Բայեր»-ից «Լիվերպուլ» է տեղափոխվել 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ.
«Մենք մտադիր ենք ուշադրությամբ հետևել նրա գործողություններին: Ես տեսել եմ, թե նա ինչպես է խաղում Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում: Ես ցանկանում եմ հնարավորություն տալ երիտասարդներին»,- Ռոջերսին մեջբերում է Daily Mail-ը:









































