«Շախտյոր» թերթի նոր համարում հայազգի հաղորդավար-մեկնաբան Արտաշես Սարգսյանի (ավելի հայտնի է «Տաշ» մականվամբ) վերլուծությունն է ուկրաինական ակումբի խաղի վերաբերյալ: Հաղորդավար-մեկնաբանը թերթի իր էջում այս անգամ անդրադարձել է իր հայրենակցին՝ Հենրիկ Մխիթարյանին:
«Հատկապես հպարտ ու ուրախ եմ այն բանի համար, որ Հայաստանի հավաքականի նոր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը «Շախտյոր»-ի ու Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն է:
Հաճելի է հատկապես այն, որ ի տարբերություն Մարկոս Պիզելիի՝ Հենրիկը բրազիլական ծագում չունի, ի տարբերություն Յուրա Մովսիսյանի, որը թեև արմատներով զտարյուն հայ է, սակայն ավարտել է ամերիկյան ֆուտբոլային դպրոցը՝ Հենրիկն ավարտել է ֆուտբոլի Հայաստանի դպրոցը:
Հենրիկը հայկական ֆուտբոլային ընտանիքի ամենաիսկական ներկայացուցիչն է: Ինձ ընդամենը հարկավոր եղավ մի քանի նախադասություն փոխանակել նրա հետ՝ հասկանալու համար, որ նրա նման խաղացողի համար անհնարին ոչինչ չկա»,- մասնավորապես գրել է Արտաշեսը:








































