Ամերիկացի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսը օգնեց «Վաշինգտոն» թիմին կրկին հաղթել World Team Tennis տիտղոսը: Նշենք, որ մայրաքաղաքային թիմն այս տիտղոսը նվաճել էր նաև նախորդ տարի: Այս տարի «Վաշինգտոն»-ը եզրափակիչում մրցում էր «Սակրամենտո»-ի հետ, որին հաղթեց 20:19 հաշվով:
Վինուսը ճանաչվել է այս հանդիպման ամենաարժեքավոր խաղացող:
Մեկնաբանելով տարած հաղթանակը՝ Ուիլյամսն ասել է. «Կարծում եմ, որ այս մրցաշարի բոլոր խաղերն էլ լավ մակարդակով եմ անցկացրել: Իմ խաղը ստացվեց»:








































