Անգլիական «Էվերթոն»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի գլխավոր աստղ Մարուան Ֆելաինին կարող է լքել ակումբը:
«Չեմ կարող ասել, որ Մարուանը կմնա թիմում մինչև մրցաշրջանի ավարտը: Եթե մեզ հարմար առաջարկ անեն, ապա կուսումնասիրենք այն:
Միայն կարող եմ փաստել, որ Ֆելաինին կխաղա մեր թիմի կազմում մինչև հունվար ամիսը (այդ ամսից էլ բացվում է ձմեռային տրանսֆերային պատուհանը- խմբ.)»,- ESPN-ի փոխանցմամբ՝ ասել է Մոյեսը:
Հավելենք, որ բելգիացի խաղացողն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է լքել լիվերպուլյան ակումբը:









































