Իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան բացատրել է, թե ինչու է Լիոնել Մեսսին պահեստայինների նստարանից դիտել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Խետաֆե»-ի հետ հանդիպման մեկնարկը:
Արգենտինացին, այնուամենայնիվ, խաղադաշտ է դուրս եկել և դուբլի հեղինակ դարձել:
«Ես խոսել էի Մեսսիի հետ: Ցանկանում էի թիմի կազմում տեսնել թարմ ֆուտբոլիստների, իսկ Մեսսին շատ ծանրաբեռնված նախամրցաշրջանային փուլ է անցկացրել և փոքր-ինչ հոգնած էր երևում. վերջերս նա Արգենտինայի ազգային հավաքականի կազմում է հանդիպումներ անցկացրել:
Իհարկե, Լեոն չէր կարող խաղադաշտ դուրս գալ հանդիպման առաջին իսկ րոպեներից: Ես գերադասեցի հենվել այն ֆուտբոլիստների վրա, ովքեր ավելի թարմ ուժ ունեին»,- ասել է Վիլանովան:








































