«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծիք է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանը կարող է վերջինը չլինել Ռայան Գիգզի մարզական կարիերայում:
Գիգզն ընթացիկ մրցաշրջանում դեռևս ոչ մի անգամ դուրս չի եկել խաղադաշտ, սակայն այդ հանգամանքը կարող է փոխվել արդեն այսօր: Ֆերգյուսոնի կարծիքով՝ հարձակվողն առաջիկա 2 տարիների ընթացքում նույնպես կարող է հանդես գալ «Յունայթեդ»-ի կազմում:
«Հետևելով Ռայանի խաղին` կարելի է ասել, որ նա առաջիկա 2 տարիների ընթացքում ևս կարող է հանդես գալ «Յունայթեդ»-ի կազմում: Փոլ Սքոուլզը ֆիզիկական կայունությամբ զիջում է Գիգզին: Այդ մասին վկայում են վերջին տարիներին նրա ստացած վնասվածքները: Ինչևէ, նա շուտով կանցկացնի իր 800-րդ խաղը թիմի կազմում: Դա ֆենոմենալ արդյունք է»,- հայտարարել է մասնագետը:








































