Միլանի «Ինտեր»-ի տնօրեն Լուիշ Ֆիգուն խոստովանել է, որ իր թիմն այլևս իտալական ֆուտբոլի առաջատարը չէ, ինչպես մի քանի տարի առաջ էր:
«Ինտեր»-ի դարաշրջանն ավարտվեց: Սակայն մենք ջանք չենք խնայում՝ այն նորից հետ բերելու համար: Մի քանի տարի առաջ լրիվ այլ էր: Սկուդե՞տոն. մենք պետք է ապացուցենք, որ արժանի ենք դրան: Ճիշտ է, իրոք, մենք շատ բան կորցրինք, դուրս չեկանք Չեմպիոնների լիգա: Սա և՛ հեղինակության հարց է, և՛ փողերի: Սակայն, այնուամենայնիվ, մենք խաղում ենք Եվրոպայի լիգայում և ամեն ինչ անելու ենք՝ առավելագույն արդյունքին հասնելու համար»,- ասել է Ֆիգուն:








































