Goal.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հանդիպում են ունենալու Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Հաղորդման համաձայն՝ կողմերը քննարկելու են Ռոնալդուի և մադրիդյան թիմի միջև ստեղծված իրավիճակը: Ավելի վաղ տեղեկատվություն էր շրջանառվել, որ Ռոնալդուն դժգոհում է, քանի որ «Ռեալ»-ն իրեն պայմանագրի նոր առաջարկ չի անում:
Հատկանշական է նաև, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում իր հանդիպումներն անցկացնելուց հետո անմիջապես հանդիպում է ունեցել Մոուրինյոյի հետ, որը, ըստ տեղեկությունների, երկու ժամից ավելի է տևել:






































