Նյու-Յորքում կայացած «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի հաղթող Էնդի Մարեյը կարող է իր սպորտային հաջողությունն օգտագործել հովանավորներից և գովազդային գործակալություններից ստացվող եկամուտները մեծացնելու նպատակով: Շուկայի փորձագետների կարծիքով այս հաջողությունը Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի հետ կբարձրացնի բրիտանացի թենիսիստի մարքեթինգային գրավչությունը:
«Մոտ ապագայում Էնդին կարող է եռապատկել իր եկամուտները: Այժմ նա գովազդային պայմանագրերից տարեկան ստանում է 7 մլն ֆունտ, սակայն մարզական վերջին հաջողություններն այդ ցուցանիշը կարող են հասցնել 20 մլն ֆունտի»,- հայտարարել է փորձագետ Նայջել Կարին:
Հավելենք, որ Մարեյը պայմանագրեր է կնքել Adidas, Rado, Jaguar և Head NV տարբերանշանների հետ:






































