Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան:
Այստեղ նա մասնակցելու է Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին, որում սստորագրվելու է 5 միջպետական համաձայանգիր: Ուշագրավ է, որ այդ նիստը տեղի է ունենալու Գաբալայում, և որ Էրդողանը չի այցելելու Բաքու: Թուրքական պատվիրակության կազմում են նաև էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանն ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: