Արգենտինացի թենիսիստ Խուան-Մարտին դել Պոտրոն հայտարարել է, որ հնարավոր է՝ բաց թողնի Դևիսի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը Չեխիայի թիմի հետ: Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-16-ը:
«Դաստակիս հատվածն անհանգստացնում է: Բիշկն ասել է, որ 15 օր չպետք է լարեմ ձեռքս: Բայց ամեն ինչ անելու եմ՝ մեկնարկային խաղում վերականգնվելու համար»,- Twitter-ի իր էջում գրել է Դել Պոտրոն:
Հավելենք, որ Արգենտինային չի կարող օգնել նաև Դավիթ Նալբանդյանը, վնասվել է նրա որովայնի մկանը: