«Բարսելոնա»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել, համաձայն որի` 2013- 2014 թվականների մրցաշրջանում թիմի լրացուցիչ մարզաշապիկները կներկվեն Կատալոնիայի դրոշի գույներով: Այս մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
«Կապտանռնագույներ»-ի ղեկավարությունը` նախագահ Սանդրո Ռոսելի գլխավորությամբ, աննախադեպ պատմական քայլ կկատարի. մարզաշապիկները լիովին կհիշեցնեն Կատալոնիայի դրոշը:
Հարկ է նշել նաև, որ «Բարսելոնա»-ի նախորդ նախագահ Ժոան Լապորտայի ժամանակ դրոշի գույներով կարող էր ներկվել միայն մարզաշապիկի օձիքի ներքին հատվածը:








































