Բելոռուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան US Open-ի եզրափակչից հետո (որտեղ Սերենա Ուիլյամսին զիջեց 2:6, 6:2, 5:7 հաշվով) հայտնել է իր կարծիքը.
«Սերենան արժանի էր հաղթանակի: Նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ իսկական չեմպիոն է: Նման թենիսիստուհու կողքին կանգնելը մեծ պատիվ է ինձ համար: Ես ներդրի բոլոր ուժերս և չեմ զղջում, որ պարտվել եմ:
Կարո՞ղ էի հաղթել: Հնարավոր է՝ այո: Հիմա ժամանակն է վերլուծելու այդ խաղն ու շտկելու սխալները: Սակայն պետք է խոստովանեմ, որ ամառը շատ հաջող դասավորվեց ինձ համար:
Սերենան հիասքանչ թենիս էր ցուցադրում: Նա բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհին է: Նա թենիսը զարգացման նոր մակարդակի է հասցրել»,- հայտարարել է Ազարենկան: