Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակիչ: 2:6, 6:1, 6:4, 6:2 հաշվով նա առավելության է հասել իսպանացի Դավիդ Ֆերերի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նախորդ օրը անձրևի պատճառով թենիսիստներն ընդհատել են խաղը` 5:2` հօգուտ Ֆերերի: Նովակը 34 միավոր է վաստակել, 31 սխալ թույլ տվել: Ֆերերի ցուցանիշներն են 24 և 39` համապատասխանաբար:
Մրցաշարի եզրափակչում Ջոկովիչը կմրցակցի բրիտանացի Էնդի Մարեի հետ: