Daily Mirror-ը հաղորդում է, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանին «Զենիթ» տեղափոխվելու համար շաբաթական 200,000 ֆունտ աշխատավարձ էր պահանջում:
Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի ֆուտբոլիստն իր պահանջները հրապարակելուց հետո անջատել է հեռախոսն ու դադարել որևէ շփում ունենալ ռուսական թիմի ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ «Զենիթ»-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Միտրոֆանովը հայտարարել էր, որ թիմը չի կարող պայմանագիր ստորագրել խաղացողի հետ՝ հաշվի առնելով «Զենիթ»-ի՝ ֆուտբոլիստի պահանջած չափով աշխատավարձ վճարելու անպատրաստակամությունը:








































