Թուրինի «Յուվենթուս»-ը ևս մեկ անգամ կփորձի գնել Դիդիե Դրոգբայի իրավունքները:
Թուրինցիների նախորդ առաջարկը, որի համաձայն ֆուտբոլիստը 2 տարվա ընթացքում վաստակելու էր 5 մլն եվրո, կոտդիվուարցին մերժել է:
Tuttosport-ը տեղեկացնում է, որ «Յուվենթուս»-ը «Չելսի»-ի նախկին ռմբարկուին նոր առաջարկով կդիմի հունվարին: Բացի դրանից` Մարոտան մտադիր չէ զիջել նաև «Աթլետիկ»-ի ֆուտբոլիստ Ֆերնանդո Լիորենտեի տրանսֆերի հարցում: Այդ տրանսֆերային գործարքը ևս թուրինյան ակումբի հունվարյան նպատակներից է:









































