Իսպանական «Աթլետիկո»-ի նախագահը կարծում է, որ մի քանի տարվա ընթացքում արևելքի հարուստ թիմերը ձեռք կբերեն իսպանացի բոլոր լավ ֆուտբոլիստների տրանսֆերները՝ բացի «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներից:
«Մի քանի տարի հետո իսպանացի բոլոր լավ ֆուտբոլիստները հանդես կգան Քաթարում, «Սիթի»-ում ու ՊՍԺ-ում, քանի որ նրանք կարծում են, որ իրենց կարիերան շատ կարճ է:
Մի քանի տարի հետո, չհաշված «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի խաղացողներին, Իսպանիայում ոչ մի բարձրակարգ խաղացող չի մնա»,- մասնավորապես ասել է թիմի նախագահը:






































