Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի օլիմպիադային:
9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին պայքարում է Գերմանիայի ազգային հավաքականի հետ: 8-րդ տուրից հետո մեր թիմը 13 միավորով 3-րդն է և առաջատար Ռուսաստանի ընտրանուն զիջում է 2 միավորով: Գերմանիայի հավաքականը նույնպես վաստակել է 13 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը սև խաղաքարերով առավելության հասավ Ջորջ Մայերի նկատմամբ: Պարտիան ավարտվեց 44-րդ քայլում:
Հայաստան – Գերմանիա՝ 1.5:0.5: