Կենտրոնական գոտու հանրահայտ բասկետբոլիստ Շաքիլ Օ’Նիլը 2012/13թթ. մրցաշրջանում կարող է մի քանի հանդիպում անցկացնել Մեքսիկայի առաջնությունում հանդես եկող «Ֆուերսա Ռեգիա» թիմում: Այդ մասին Hoopshype հանդեսին տեղեկացրել է ակումբի նախագահը:
Օ’Նիլն իր մարզական կարիերան ավարտել է 2011 թվականին և այժմ հեռուստատեսությունում աշխատում է որպես բասկետբոլային փորձագետ:
Հանրահայտ մարզիկն անցկացրել է 19 մրցաշրջան` հանդես գալով «Օրլանդո», «Լեյքերս», «Մայամի», «Ֆինիքս», «Քլիվլենդ» և «Բոսթոն» թիմերում»:









































