«Մանչեսթեր Սիթի»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի 24-ամյա հարձակվող Սերխիո Ագուերոն չի կարող հանդես գալ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Պերուի ընտրանու հետ հանդիպմանը:
Ֆուտբոլիստը չի ապաքինվել վնասվածքից. նա ստիպված է եղել լքել ազգային թիմն ու «Մանչեսթեր Սիթի» վերադառնալ:
Հիշեցնենք, որ Ագուերոն ծնկի վնասվածք էր ստացել Անգլիայի առաջնության առաջին տուրի շրջանակներում կայացած «Սաութհեմփթոն»-ի հետ խաղում:






































