Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ թուրքական մարտական ինքնաթիռներն այսուհետ կարող են, առանց նախապես ԱՄՆ-ին իրազեկելու և նրա թույլտվությունը ստանալու, հարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքին, ուր գտնվում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:
Այդ կարգը հաստատվել էր 2003 թվականին, երբ ամերիկյան զորքերը գրավեցին Իրաքը: Սակայն 2011 թվականի դեկտեմբերին նրանք լքեցին Իրաքի տարածքը, և Թուրքիան իրավունք ստացավ, առանց ԱՄՆ-ին իրազեկելու, ռմբակոծել Հյուսիսային Իրաքը:
Այդ ռմբակոծություններն առաջացնում են իրաքյան կողմի դժգոհությունը, ինչին թուրքական կողմը պատասխանում է «կա՛մ ինքդ պայքարիր ահաբեկիչների դեմ, կա՛մ էլ ես իմ ցանկացած ձևով և չափով ռմբակոծություններ կիրականացնեմ»:









































