Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ իր թիմին բարդ դիմակայություններ են սպասվում Պերուի և Պարագվայի ազգային թիմերի հետ` աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Այդ մասին են հայտնում արգենտինական լրատվամիջոցները:
Մեսսին հերթական անգամ նշել է, որ ցանկանում է զգալի հաջողությունների հասնել ազգային թիմի կազմում:
«Արգենտինայի հավաքականը վատ արդյունքներ չի գրանցել: Մենք կարող ենք հանգիստ աշխատել: Սակայն ընտրական փուլը շատ բարդ է, և մենք պետք է զարգանանք ու աճենք որպես թիմ: Պերուի ու Պարագվայի ընտրանիների հետ հանդիպումները հեշտ չեն լինելու: Պետք է կարողանալ տիրել գնդակին, վերահսկել խաղի ընթացքը, ուշադիր լինել»,- հայտնել է Մեսսին:









































