Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզադաշտը՝ «Կամպ Նոու»-ն, կարող է վերակառուցվել: Այդ հարցը կքննարկվի ակումբի ղեկավարության ժողովի ընթացքում:
Ժողովը կկայանա սեպտեմբերի 22-ին, որի ժամանակ պարզ կդառնա՝ կկառուցվի՞ արդյոք նոր մարզադաշտ, թե՞ կվերակառուցվի հինը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ չի ցանկանում լքել «Կամպ Նոու»-ն:









































