Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կպայքարի Իտալիայի ընտրանու հետ: Մեր ազգային թիմը 6-րդ տուրից հետո վաստակած 8 միավորով 23-րդ տեղում է, իսկ իտալուհիները 33-րդն են:
Իտալիա – Հայաստան մրցավեճի զույգերն են՝
Էլենա Սեդինա – Էլինա Դանիելյան
Օլգա Զիմինա – Լիլիթ Մկրտչյան
Մարիա Բրունելո – Լիլիթ Գալոյան
Մարիագրացիա դե Սոուզա – Մարիա Կուրսովա