Ամստերդամի «Այաքս»-ի ու Հոլանդիայի ազգային հավաքականի աջեզրային պաշտպան Վան դեր Վիլը դարձավ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի խաղացող: Այսօր 24-ամյա ֆուտբոլիստը քառամյա պայամանագիր է ստորագրել ֆրանսիական ակումբի հետ, որի կազմում խաղացողը հանդես կգա 13 համարի մարզաշապիկով:
Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ «Այաքս»-ը խաղացողի տրանսֆերի դիմաց ստացել է 6 միլիոն եվրո, և այդ գումարը կարող է բարձրացվել պայմանականորեն:
Ավելի վաղ Վան դեր Վիլը հայտարարել էր, որ ցանկանում է մնալ իր ներկայիս թիմում՝ մերժելով իտալական «Ռոմա»-ի առաջարկը:






































