Աշխարհի երրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ բաց կթողնի առաջիկա երկու ամիսները` ծնկի վնասվածքի պատճառով:
«Կորտ կվերադառնամ միայն այն ժամանակ, երբ այլևս ցավ չզգամ: Ցանկանում եմ շուտ ապաքինվել, վերադառնալ և մասնակցել մրցաշարերին: Սակայն առջևում բազմաթիվ մրցաշրջաններ կան, և ես ցանկանում եմ ավարտել ծնկիս վնասվածքի հետ կապված բուժումները ու լիովին ապաքինվել»,- հայտնել է մարզիկն իր պաշտոնական կայքում:
Այսպիսով` Նադալը չի մասնակցի Դևիսի Գավաթի` ԱՄՆ-ի ընտրանու դեմ կիսաեզրափակիչ հանդիպմանը և «Մասթերս» սերիայի Շանհայում կայանալիք մրցաշարին: