Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Գրիգորի Սուրկիսը մոտ ժամանակներս կարող է գլխավորել ՈւԵՖԱ-ն:
Եվրոպական մամուլը ի դեմս Սուրկիսի տեսնում է ՈւԵՖԱ-ի գործող նախագահ Միշել Պլատինիին փոխարինողի: Պլատինին ցանկանում է դառնալ ՖԻՖԱ-ի նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Զեպ Բլատերին:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Պլատինին և Բլատերը ընտրությունների արդյունքում իրենց պաշտոնավարման ժամկետը հասցրին մինչև 2015 թվականը: Սակայն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոնադրություններում առկա կետի համաձայն՝ նախագահները կարող են փոխարինվել վերջին ընտրություններից 2 տարի անց:
Եվրոպական մամուլի հավաստմամբ՝ Սուրկիսի ամենալուրջ հակառակորդն իսպանացի Վիլյար Լիոնն է:








































