Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Լիվերպուլ»-ի հետ հանդիպումից հետո «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ իր թիմն առաջընթաց է ապրել:
«Յուրաքանչյուր հանդիպումը մենք ավելի լավ ենք անցկացնում: Այսօր սաներս 2 գոլ խփեցին և շատ վստահ խաղացին: Հանդիպման սկզբում մի քանի հիանալի հնարավորություն բաց թողեցինք, սակայն հետագայում թիմը վստահաբար գործեց»,- նշել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ հանդիպմանը գոլեր են հեղինակել «Արսենալ»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին և կիսապաշտպան Սանտի Կասորլան:








































