Կիսապաշտպան Աարոն Լենոնը նոր պայմանագիր է ստորագրել «Տոտենհեմ»-ի հետ: Այդ մասին է հայտնում ակումբի պաշտոնական կայքը: 25-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը կնքվել է 4 տարի ժամկետով:
Լենոնը «Տոտենհեմ» է տեղափոխվել 2005 թվականի հուլիսին` «Լիդս»-ից: Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 1 մլն ֆունտ է վճարվել: Նշված ժամանակաշրջանից ի վեր կիսապաշտպանը 270 հանդիպում է անցկացրել «Տոտենհեմ»-ի կազմում: 7 տարիների ընթացքում Լենոնը 25 գոլ է խփել և 42 գոլային փոխանցում կատարել:
Ավելի վաղ հայտարարվել է, որ ֆուտբոլիստը կարող է լքել լոնդոնյան ակումբը, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն այլևս չի զգում Լենոնի ծառայությունների անհրաժեշտությունը:








































