Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը պայմանագիր է ստորագրել «Բենֆիկա»-ի ֆուտբոլիստ Խավի Գարսիայի հետ: Կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը չի հրապարակվում: Ռոբերտո Մանչինիի համար Գարսիան կլինի վերջին ձեռքբերումը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հատկանշական է, որ մասնագետները կիսապաշտպանի տրանսֆերը գնահատում են 15 միլիոն եվրո:








































