«Աթլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հիացմունք է հայտնել Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկության` «Չելսի»-ի հետ հանդիպմանն իր թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ցուցադրած խաղից, ով 3 գոլի հեղինակ է դարձել:
«Խոսքեր չեմ գտնում Ֆալկաոյի մասին արտահայտվելու: Իսկապես հնարավոր չէ նկարագրել: Այն, ինչ անում է Ռադամելը, խոսքերով չես արտահայտի: Նրա նվիրումն անսահման է:
Դեռևս պատանեկության տարիներին Ֆալկաոն շատ խստապահանջ էր սեփական անձի նկատմամբ: Նա անընդհատ աշխատում է իր վրա, բարելավում խաղային որակները` իր ետևից տանելով ամբողջ թիմը: Մադրիդի փողոցները հեղեղված են լինելու տոնակատարության ալիքով, և դա ինձ անսահման երջանկացնում է»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:






































