Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են 40-րդ օլիմպիադային, որն ընթանում է Ստամբուլում:
4-րդ տուրում տղամարդկանց ընտրանու հակառակորդը Ֆիլիպինների ազգային թիմն է, որն ինչպես և մեր հավաքականը, 3 տուրերից հետո իր ակտիվում նույնքան հաղթանակ ունի:
Երկրորդն իր պարտիան ավարտեց Լևոն Արոնյանը, ով պայքարում էր Ուեսլի Սոյի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի՝ 51-րդ քայլում: Լևոնը հանդես էր գալիս սև խաղաքարերով: Միավորը մրցակիցների հետ կիսեցին նաև սև խաղաքարերով հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու Վլադիմիր Հակոբյանը՝ համապատասխանաբար Օլիվեր Բարբոսայի ու Մարկ Պարագուայի հետ պարտիաներում:
Այսպիսով՝ Ֆիլիպիններ – Հայաստան՝ 1.5:2.5:






































