Թուրքական «Գալաթասարայ»-ի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը գնահատել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը: Հիշեցնենք, որ «Գալաթասարայ»-ը նույն խմբում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Բրագա»-ի ու «Կլուժ»-ի հետ:
«Սա շատ լավ եվրոպական խումբ է «Գալաթասարայ»-ի համար: Եվրոպան արդեն հասցրել է մոռանալ թուրքական թիմերին, հատկապես «Գալաթասարայ»-ին: Հուսով եմ՝ մենք երկար ճանապարհ կունենանք մրցաշարում: «Մանչեսթեր Յունայթե՞դ»-ը. սա հրաշալի ակումբ է, որին միշտ պետք է հարգել, սակայն մի քանի տարի առաջ մենք հաղթեցինք նրանց: Հուսով եմ՝ կարող ենք դա կրկնել»,- ասել է մարզիչը:









































