Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Խերարդ Պիկեն՝ կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպանը, իր վրդովմունքն է հայտնել Marca թերթի լրագրողին, որն իր ձայնը չի տվել Անդրես Ինյեստային:
Ըստ աղբյուրի՝ Պիկեն վիրավորված է այն բանի համար, որ Marca թերթի լրագրող Ֆրանսիսկո Հուստիսիան Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին որոշելու քվեարկության ժամանակ իր ձայնը տվել է ոչ թե Անդրես Ինյեստային, այլ «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
««Շնորհավորում» եմ լրագրողին, որը, ներկայացնելով Իսպանիան, իր ձայնը չտվեց Ինյեստային»,- ասել է Պիկեն:









































