Իսպանական «Մալագա»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ու Պարագվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռոկե Սանտա Կրուզը տեղափոխվել է «Մալագա»:
Կրուզի տեղափոխության դիմաց անգլիական կողմը փոխհատուցում չի ստացել, քանի որ խաղացողը իսպանական ակումբ է տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Հատկանշական է, որ «Սիթի»-ն պարագվայցու տրանսֆերը ձեռք էր բերել 2009 թվականին՝ 22 միլիոն եվրոյով:
Պարագվայի ազգային թիմի կազմում Սանտա Կրուզն անցկացրել է 89 խաղ՝ դառնալով 25 գոլի հեղինակ:






































