Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ջերմեյն Դեֆոն երկարաձգել է «Տոտենհեմ»-ի հետ իր պայամանագրի ժամկետները մինչև 2014 թվականը: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է Twitter-ի իր էջում` չբացահայտելով, սակայն, նոր գործարքի մանրամասները:
«Հիանալի շաբաթ է ինձ համար: Երկարաձգել եմ «Տոտենհեմ»-ի հետ պայմանագրիս ժամկետը. շուտով Անգլիայի հավաքականում կարևոր խաղեր եմ անցկացնելու»,- գրել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Դեֆոն 11 գոլ է հեղինակել` լոնդոնյան ակումբի կազմում անցկացնելով 23 հանդիպում:






































