Օլիմպիական 6-ակի չեմպիոն վազորդ Ուսեյն Բոլտը հայտարարել է, որ ցանկանում է կրկնել 2012 թվականի Օլիմպիական խաղերի արդյունքները 2016 թվականին` Ռիո դե Ժանեյրոյում:
«Եթե ես Ռիո մեկնեմ և պաշտպանեմ տիտղոսներս, ավելի ճանաչված կլինեմ: Դեռևս չեմ որոշել, թե կոնկրետ ինչ եմ անելու առաջիկա մրցաշրջանում: Գիտեմ, որ պետք է ուշադրությունս սևեռեմ և աշխարհի նոր ռեկորդներ սահմանեմ:
Ոչ ոք չգիտի, թե ինչի եմ ես ընդունակ: Կարելի է փորձել 200 մետրը վազել 19 վայրկյանում կամ 100 մ-ը` 9.3-ում»,- նշել է Բոլտը:
Ընդ որում՝ Բոլտը նշել է, որ ստույգ որոշել է հանդես գալ Մոսկվայում կայանալիք աշխարհի 2013 թվականի առաջնությանը: Հիշեցնենք, որ Ուսեյն Բոլտը լուրջ մտադրություն ունի իր ուժերը փորձելու թռիչք երկարությունում:








































