Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Էստեբան Գրաներոն շարունակում է պնդել, որ ցանկանում է լքել ակումբը:
Ֆուտբոլիստը հեռանկար չի տեսնում Մադրիդում, մանավանդ Լուկա Մոդրիչի գալուց հետո:
Գրաներոյի որոշումն անտարբեր չի թողել անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի ղեկավարությանը: Անգլիական կողմը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց հատկացնել 8 միլիոն եվրո: Ինչ վերաբերում է պայմանագրի ժամկետին, ակնկալվում է, որ ՔՊՌ-ն Գրաներոյին կառաջարկի հնգամյա պայմանագիր:








































