Բրիտանական մամուլի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին կարող է լքել թիմը:
Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն եվրո: Ըստ աղբյուրի՝ Ռունիի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի փոխհարաբերությունները լարված են:
Նախկինում հաղորդել էինք, որ Ուեյն Ռունին վնասվածք էր ստացել «Ֆուլհեմ»-ի հետ խաղի ժամանակ:
Վիրահատությունից հետո Ռունիի ապաքինման ժամկետը երկարաձգվել էր: Քանի որ ազդրի վնասվածքը չափազանց խորն էր, մեծ է նաև ինֆեկցիայի հնարավորությունը: Խնդիր է առաջացնում նաև այն, որ վնասվածքը մշտապես շարժումների ենթարկվող տեղում է, ինչը խանգարում է վերքի սպիացմանը:






































