Գերմանիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի կարծում, թե մադրիդյան թիմն այնքան մեծ հնարավորություն ու առավելություն է տվել կատալոնական «Բարսելոնա»-ին, որ հնարավոր չէ հասնել ու շրջանցել նրանց:
«Պարզ է, որ «Ռեալ»-ն ունի մեծ նպատակներ, ու մենք ամեն ինչ անում ենք՝ ցանկացած առաջնությունում առաջատար դիրք գրավելու համար: Ամեն դեպքում այդ տիտղոսը չեն հաղթում մրցաշրջանի մեկնարկում: Ուղղակի դեռ ձեռք չենք բերել մեր լավագույն մարզավիճակը, բայց համոզված եմ՝ ոչինչ դեռ կորած չէ: Առաջին խաղում մեր բախտը չբերեց. չկարողացանք իրացնել մի շարք դրվագներ: Այդպիսի բաներ ֆուտբոլում պատահում են»,- ասել է Օզիլը:








































