Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը US Open-ի առաջին տուրի շրջանակներում Ալեքս Բոգոմոլովի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ մրցաշարի ֆավորիտ է համարում Նովակ Ջոկովիչին:
«Իմ կարծիքով՝ մրցաշարի ֆավորիտը շարունակում է մնալ Նովակ Ջոկովիչը, քանի որ նա պաշտպանում է իր չեմպիոնական տիտղոսը: Իսկ վերջին 5 տարիներին նա բոլորից շատ տիտղոսներ է նվաճել հարդում:
Սակայն պետք չէ մոռանալ նաև Էնդի Մարեյի մասին, այնպես որ US Open-ը դիտարժան է լինելու»,- Ֆեդերերին մեջբերում է The Guardian-ը: