«Անժի»-ի հարձակվող Սամյուել Էտո’Օն հրաժարվել է Կամերունի ազգային հավաքական վերադառնալ: Այդ մասին տեղեկացնում է France Football-ը:
Ֆուտբոլիստն առաջին անգամ էր ազգային հավաքական հրավիրվում 8-ամսյա որակազրկումից հետո, որի պատճառն էր կամերունցի ֆուտբոլիստների և ազգային ֆուտբոլի ֆեդերացիայի միջև անհամաձայնությունը: Էտո’Օն համարվում է բոյկոտի կազմակերպիչներից մեկը: Սկզբում նա հեռացվել էր հավաքականից 15 խաղով, սակայն հետագայում ֆուտբոլիստի նկատմամբ որպես պատժամիջոց կիրառել էին 8-ամսյա որակազրկում:
Էտո’Օն նամակ է հասցեագրել Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիային, որտեղ, մասնավորապես նշում է, որ այն խնդիրները, որոնք ստիպել էին ազգային հավաքականի ֆուտբոլիստներին բոյկոտել, դեռևս լուծված չեն: Ֆուտբոլիստը կարծիք է հայտնել, որ Կամերունի հավաքականի ղեկավարները չեն համապատասխանում համաշխարհային սպորտի բարձր մակարդակին:








































