Գերմանիայի ոստիկանության տեղեկացմամբ` սպորտային մրցավարը, ով դատում էր Դյուսելդորֆում կայացած երիտասարդական մրցաշարը, մահացել է նիզակի հասցրած վնասվածքից: Այդ մասին հաղորդում է АР-ը:
Մրցավարը դուրս է եկել արդյունքների չափման շրջան մինչև նիզակի վայր ընկնելը: Արդյունքում` նիզակը վնասել է նրա քնային զարկերակը: 75-ամյա տղամարդը հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
15-ամյա մարզիկին, ով առանց դիտավորության սպանել է մրցավարին, այժմ հոգեբանական օգնություն են տրամադրում:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որն ամենայն հավանականությամբ, կորակավորվի որպես դժբախտ պատահար:









































