Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով Լոնդոնի «Տոտենհեմ»-ից տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», իր նոր ակումբում հանդես կգա 19 համարի մարզահագուստով։ Այդ մասին տեղեկացնում է Իսպանիայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը։
Մոդրիչը «Տոտենհեմ»-ում 4 տարիների ընթացքում 160 խաղ է անցկացրել ու խփել 17 գնդակ։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրվել, իսկ «Տոտենհեմ»-ը ստացել է 33 մլն ֆունտ փոխհատուցում։








































