WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ երբևէ չի մենամարտի Էվանդեր Հոլիֆիլդի հետ, նույնիսկ եթե առաջարկվեն աստղաբաշխական թվեր: Նախկինում տեղեկացրել էինք, որ Հոլիֆիլդը ցանկանում է մենամարտել Կլիչկոյի հետ, ինչի արդյունքում Կլիչկոն կարող է ստանալ 20 միլիոն դոլար:
«Շատ անգամներ եմ լսել, որ Հոլիֆիլդը ցանկանում է մենամարտել ինձ կամ իմ եղբոր հետ, բայց հրաժարվել եմ ռինգ դուրս գալ: Նա իմ իդեալն է: Չեմ կարող այդպիսի բան անել, եթե անգամ առաջարկվի ամենամեծ գումարը»,- BoxingScene-ը մեջբերում է Վիտալի Կլիչկոյի խոսքերը:
Հավելենք, որ սեպտեմբերի 8-ին Կլիչկոն մենամարտելու է Մանուել Չարի հետ:









































